Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները

Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները
27.07.2020 | 23:36

Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները, զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով՝ հուլիսի 27-ին հայտնել Է Ուկրաինայի ՊՆ-ն:

«Սեւ ծովում ավարտվել են հոբելյանական 20-րդ Sea Breeze 2020 միջազգային զորավարժությունները: Զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Sea Breeze-2020 վարժանքների ղեկավարներն ուկրաինական եւ ամերիկյան կողմից շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին պրոֆեսիոնալ պատրաստվության բարձր մակարդակի եւ առաջադրանքների արդյունավետ կատարման համար: Նրանց խոսքով՝ այդ զորավարժությունները հերթական անգամ ցույց են տվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների միջեւ համագործակցության բարձր մակարդակը Սեւծովյան տարածաշրջանում պատրաստության եւ օպերատիվ համատեղելիության ապահովման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Զորավարժություններին մասնակցել են Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Վրաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Թուրքիայից 2 000 մարդ եւ 20 նավ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Ծովում զորավարժությունների նավա-կատերային խմբերի գործնական գործողություններին ուշադիր հետեւել են ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի նավերը:

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ